Պատահարներ 

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ

analitik.am

Օգոստոսի 4-ին, ժամը 18:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Լեսնոյ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի մոտ 10-րդ կմ-ին «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., ծնված 2002թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը (մոտ 30 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը՝ Ա. Ա.-ը (ծնված 2000թ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից