Պատահարներ 

Հրդեհ Ախուրյան գյուղում. տուժածներ չկան

analitik.am

Օգոստոսի 6-ին, ժամը 15:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմին հարակից օժանդակ փայտե շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 18:25-ին:

Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 3 քմ, օժանդակ շինությունը՝ 30 քմ և 200 հակ անասնակեր։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից