Պատահարներ 

Հրդեհ Զովունի գյուղում. տուժածներ չկան

analitik.am

Օգոստոսի 7-ին, ժամը 13:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կիսակառույց անասնագոմ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 39-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:06-ին, մարվել՝ 15:06-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (200 քմ) և կուտակած վառելափայտ (12 խմ):

Նույն շարքից