Պատահարներ 

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. կան տուժածներ

analitik.am

Օգոստոսի 7-ին, ժամը 17:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 74-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «ՎԱԶ- 2106» (վարորդը` Մ. Օ., ծնված 1970թ.) և «ՎԱԶ-21013» մակնիշերի ավտոմեքենաները (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1989թ.): Բախման հետևանքով «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա. Հ.-ը (2000թ.) հոսպիտալացվել են «Արարատի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են լավ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտուց:

Նույն շարքից