Օգոստոսի 8-ին, ժամը 15:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 4-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Օգոստոսի 8-ին, ժամը 14:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի տներից մեկի շքամուտքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները բռնել են Կովկասյան իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: