Պատահարներ 

Կորեայի ձորում այրվում են մոտ 5000 քմ խոտածածկ տարածք և թփուտներ

analitik.am

Օգոստոսի 10-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-ԳԵՍ-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ Կորեայի ձորում այրվում են մոտ 5000 քմ խոտածածկ տարածք և թփուտներ:

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից