Պատահարներ 

Փրկարարները հայտնաբերել են դի

analitik.am

Օգոստոսի 15-ին, ժամը 19:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Ա. Մ.-ի (ծնված 1957 թ.) դին:

Նույն շարքից