Պատահարներ 

Բախվել են «BMW X5» և «Daihatsu» մակնիշի ավտոմեքենաները․ կան տուժածներ

Օգոստոսի 18-ին, ժամը 17:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Է. Ղ., ծնված 1994 թ.) և «Daihatsu» մակնիշի (վարորդը՝ Ս. Ռ., ծնված 1967 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Daihatsu» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր՝ Ն. Հ.-ին (ծնված 1980 թ.), ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Daihatsu» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնների փականները:

  • 76
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    78
    Shares

Related Articles