Պատահարներ 

Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզում. գազալցակայանի տարածքում առաջացած հրդեհի սև ծուխը տեսանելի էր մի քանի կիլոմետրից․ shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Մուղնու գյոլ» կոչվող տարածքում՝ գազալցակայանի մոտ, հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Ղազարյանի գլխավորությամբ։

Հրշեջներն ու քաղաքացիները նախ կանխել են խոտածածկույթում եղած ոչ պիտանի, մոտ 150 հատ անվադողերի հրդեհի հետևանքով առաջացած խոշոր հրդեհի տարածումը, ապա մարել այն։

Մանրամասն՝ shamshyan.com

 

Նույն շարքից