Օգոստոսի 25-ին, ժամը 17:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում գտնվող «Ագավա» խանութի մոտակայքում կայանված «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Օգոստոսի 25-ին, ժամը 08:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: