Եկատերինբուրգում «Գրինվիչ» առևտրի և ժամանցի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառով տարհանվել է մոտ 500 հոգի: Այս մասին հայտնում է Ռիա-Նովոստին հղում անելով տեղի Արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային վարչությանը։
«Այսօր առավոտյան մոտ 500 հոգի տարհանվել է «Գրինվիչի» առևտրի և ժամանցի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառով: Ավտոմատ հրդեհաշիջման և հրդեհային ազդանշանային համակարգը հնարավորություն է տվել ժամանակին հայտնաբերել հրդեհը և կազմակերպել մարդկանց տարհանումը»,-ասված է հաղորդագրությունում:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, հրդեհի մասին լուրը ստացվել է տեղի ժամանակով ժամը 9.16, մարվել է 14 րոպեում:
Նախնական տեղեկությունների համաձայն, հրդեհը բռնկվել է շենքի երրորդ հարկում։
Այլ մանրամասներ հայտնի չէ։