Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3-ի, տուժածների թիվը՝ 243-ի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական Mehr գործակալությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր 232 տուժածի և 2 զոհի մասին։
Նշենք, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջավանրուդ քաղաքից 31 կմ արևմուտք, օջախը գտնվել է գետնից 8․3 խորության վրա։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6․1 մագնիտուդ։