Այսօր՝ օգոստոսի 28-ին, Մոսկվայում ձերբակալվել են Հայաստանի բնակիչներ, ովքեր մասնակցել են Բիրյուլեվոյի շրջանում զանգվածային ծեծկռտուքի։
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով մայրաքաղաքի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը, վիճաբանության արդյունքում ձերբակալվել է 7 հայ, 8 ադրբեջանցի, 2 չեչեն և 1 վրացի:
Վիճաբանության պատճառը եղել է «ՎԱԶ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների բախումը, որից հետո վարորդները սկսել վիճաբանել։ Նշվում է նաև, որ ծեծկռտուքին միացել են դեպքի վայրի մոտ աշխատող վարորդներից մեկի ընկերները, նրանցից մեկը կիրառել է տրավմատիկ ատրճանակ։
Վիճաբանության արդյունքում տուժածների թիվը 3-ն է։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 18 մարդ:
Վիճաբանության հանգամանքները պարզվում են: