Պատահարներ 

Դդմաշեն գյուղում այրվում է անասնագոմի տանիքը

Օգոստոսի 31-ին, ժամը 13:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունքի մարզի Դդմաշեն գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դդմաշեն գյուղի 9-րդ փողոցի թիվ 49 տանը հարակից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:58-ին, մարվել՝ 17:30-ին:

Այրվել են անասնագոմի տանիքն ամբողջությամբ (մոտ 112 քմ), տանիքում կուտակած անասնակեր (մոտ 200 հակ) և 10 խմ աթար:

Նույն շարքից