Սեպտեմբերի 1-ին, ժամը 23:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարանի լճի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան: