Պատահարներ 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Աստվածընկալ եկեղեցու մոտակա դաշտում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենան:

Նույն շարքից