Պատահարներ 

Գազի արտահոսք. փրկարարներն իրականացրել են հերթապահություն

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ա3 թաղամասի թիվ 61 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. գազի բալոնը քաղաքացիների ուժերով բնակարանից տեղափոխվել է շենքի մուտք:

Հրդեհը մարվել է ժամը 14:27-ին: Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 13:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ փակուղու թիվ 2 շենքի մուտքից գազի հոտ է գալիս:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ վնասվել է 2-րդ մուտքի 4-րդ հարկում գտնվող գազատար խողովակը. առկա է գազի արտահոսք:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը:

***

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15/1 շենքի մուտքից գազի հոտ է զգացվում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը:

Նույն շարքից