Պատահարներ 

ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. տուժածներ չկան

analitik.am

Սեպտեմբերի 3-ին, ժամը 10:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Նույն շարքից