Պատահարներ 

Փրկարարները մարել են էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը (լրացված)

Սեպտեմբերի 11-ին, ժամը 16:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Օշական գյուղի «Խերես» գինու գործարանի մոտակայքում գտնվող էլեկտրական ենթակայանում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 16:25-ին-ին, մարվել՝ 16:35-ին: Էլեկտրական ենթակայանում այրվել են էլեկտրական հաղորդալարերի բաշխիչ երկու վահանակ, բարձր լարման երկու տրանսֆորմատոր և տանիքը՝ 150 քմ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից