Պատահարներ 

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

analitik.am

Սեպտեմբերի 21-ին, ժամը 11:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի (3-րդ հարկ) վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ն. Գ.-ին (ծնված 1931 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Սեպտեմբերի 21-ին, ժամը 10:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն ավտոմեքենայից 5-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Վ. Ա.-ին (ծնված 1946 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նույն շարքից