Պատահարներ 

Քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել. փրկարարները դեպքի վայրում են (լրացված)

Սեպտեմբերի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից (անցել է ճաղավանդակները). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Անձը չպարզված տղամարդու (մոտ 34 տարեկան) եղբոր բանակցությունների արդյունքում քաղաքացին անցել է անվտանգ տարածք՝ ինքնասպանության փորձը կանխվել է:

Նույն շարքից