Պատահարներ 

Հրդեհ Մարգահովիտ գյուղում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 1 տանը հարակից այրվում է անասնագոմի տանիքը և կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:20-ին, մարվել՝ 15:15-ին:

Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 56 քմ) և մոտ 8 տոննա պահեստավորած անասնակեր:

Նույն շարքից