Սեպտեմբերի 26-ին, ժամը 17:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մալյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Հ. Գ.-ին (ծնված 1941 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Սեպտեմբերի 26-ին, ժամը 03:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնկարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն: