Իտալիայում գինու գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 30 հազար լիտր «պրոսեկկո» տեսակի գինին ողողել է փողոցները: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստին»։
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել գինու գործարանի անձնակազմի սխալի արդյունքում։
Նշվում է նաև, որ ցիստեռնի պայթյունից հետո գինին հոսել է արտադրամասի տարածքով հարյուրավոր մետրեր հեռու։