Պատահարներ 

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. ո՞ւմ մեղքով է Էջմիածնում մահացել 55-ամյա տղամարդը

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հոկտեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Էջմիածնի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Զ.Մաթևոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Տոնոյանը, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն Էջմիածին քաղաքի Սբ.Մարիանե փողոցի բնակիչ, 55-ամյա Արայիկ Սարգսյանն էր, ով մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի 59 շենքից:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից