Պատահարներ 

Էջմիածինում բախվել են «Opel» և «Toyota» մակնիշերի ավտոմեքենաները. կա տուժած

analitik.am

Հոկտեմբերի 14-ին, ժամը 12:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում` ռուսական դպրոցի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդը` Ա. Խ., 1984 թ.) և «Toyota» մակնիշերի (վարորդը` Գ. Մ., 1978 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Ս.-ն (1968 թ.) հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան:

Նույն շարքից