Պատահարներ 

Բախվել են ոստիկանության 29–ամյա ծառայողի Mercedes-ն ու ՀՀ ՊՆ 23–ամյա ծառայողի Opel-ը. 4 ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի Ձորաղբյուրի խճուղում՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են 29-ամյա Ալբերտ Փլիփոսյանի վարած Mercedes մակնիշի 22 ՍՏ 082 համարանիշի և 23-ամյա Վահե Ավագյանի վարած Opel մակնիշի 35 GN 720 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 ամսական երեխա է տեղափոխվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վատշի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից