Պատահարներ 

Վթար՝ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին. կան տուժածներ

analitik.am

Հոկտեմբերի 16-ին, ժամը 15:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1959 թ.) և «ԳԱԶ 3110» (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1957 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ի. Բ.-ն (ծնված 1963 թ.) հոսպիտալացվել է «Վարդենիսի» ԲԿ:

Փրկարարները «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Վարդենիսի» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը:

Նույն շարքից