Պատահարներ 

Բախվել են «Scania» և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները. կան զոհեր

analitik.am

Հոկտեմբերի 16-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ որ Մեղրի-Երևան Մ-2 ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ բախվել են «Scania» և «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երկու դի ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ևս երկու դի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Նույն շարքից