Պատահարներ 

Նոր Խարբերդ գյուղում ամբողջությամբ այրվել է ավտոմեքենա

analitik.am

Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է Նոր Խարբերդ գյուղի «Հացատան» մոտակայքում գտնվող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:07-ին, մարվել՝ 16:23-ին:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից