Այսoր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Հրազդան քաղաքում՝ ժողովրդին հայտնի «Հրազդանի կալցևոյի » հարևանությամբ, բախվել են Toyota Camry մակնիշի 35 QT 476 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 06 T 001 АМ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ shamshyan.com