Պատահարներ 

Մանրամասներ՝ Բաղրամյան պողոտայում այրվող ավտոմեքենայի մասին․ ԱԻՆ

Նոյեմբերի 3-ին, ժամը 16:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:24-ին:

Բաղրամյան պողոտայի թիվ 3 շենքի մոտակայքում այրվել է «Mercedes» E280 մակնիշի (վարորդը՝ Գ. Շ., ծնված 1979թ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ ամբողջությամբ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Նույն շարքից