Նոյեմբերի 3-ին, ժամը 16:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 31 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի խոհանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:58-ին, մարվել՝ 17:04-ին: Պատահարի հետևանքով տուժածներ չկան:
Մասամբ այրվել է խոհանոցի կահույքը (2 քմ), ջերմահարվել՝ սառնարանը և պատուհանը: