Պատահարներ 

Հանրապետության հրապարակում Mercedes-ի հետապնդումն ավարտվել է վրաերթով և մի քանի ավտոմեքենաների ջարդով

Նոյեմբերի 3-ին վրաերթ ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 QM 718 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հանրապետության հրապարակում Կապի և տրանսպորտի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին և, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Փախուստի դիմած Mercedes-ի վարորդն էլ առաջ ընթանալով բախվել է Mercedes մակնիշի 50 UU 051 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է մեկ այլ` Mercedes մակնիշի 700 ZZ 07 համարանիշի ավտոմեքենայի։

Վրաերթ կատարած վարորդն ընթացքում բախվել է նաև Nissan մակնիշի 34 VS 620 համարանիշի, LADA 21114 մակնիշի 34 VR 227 համարանիշի և KIA մակնիշի ավտոմեքենաների։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից