Պատահարներ 

«Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

analitik.am

Նոյեմբերի 3-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի վերջնամասում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել` 21:05-ին:

«Opel Vectra A» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Նույն շարքից