Պատահարներ 

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը

analitik.am

Նոյեմբերի 4-ին, ժամը 11:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին՝ Պուշկինի ոլորանների մոտ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Արջասար» կոչվող սարի լանջին (Լոռու մարզի Պուշկինո համայնքի վարչական տարածք), ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում:

Փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «Nissan Patrol» մակնիշի և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները:

Նույն շարքից