Պատահարներ 

Մոնթե Մելքոնյան փողոցում Mercedes-ը բախվել է արտաքին լուսավորման սյանը և շրջվել. սյունը ևս շրջվել է

analitik.am

Նոյեմբերի 5-ին, ժամը 15:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ս.) բախվել է արտաքին լուսավորման սյանը և շրջվել. սյունը ևս շրջվել է:

Վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից