Պատահարներ 

Կապան-Քաջարան հատվածի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ Ժամը 16:15-ին ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է

analitik.am

Նոյեմբերի 6-ին, ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ ավտոճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին Կապան-Քաջարան հատվածի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակվել է:

Փրկարարներն ու «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ժամը 16:15-ին ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է:

Նույն շարքից