Պատահարներ 

Ինքնասպանության փորձ է կանխվել

analitik.am

Նոյեմբերի 8-ին, ժամը 16:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ս. Սարգսի փողոցում գտնվող կախովի կամրջից (անցել է ճաղավանդակները). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Վ. Դ.-ի (ծնված 1969 թ.) ինքնասպանության փորձը:

Նույն շարքից