Պատահարներ 

Հնաբերդ-Այգեստան ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. կա տուժած

analitik.am

Նոյեմբերի 10-ին, ժամը 01:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հնաբերդ-Այգեստան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Է. Գ., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, այնուհետև՝ «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Նույն շարքից