Պատահարներ 

Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա մեկ զոհ և մեկ տուժած

analitik.am

Նոյեմբերի 10-ին, ժամը 20:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Քարին տակ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 118-րդ կմ-ին բախվել են «BMW 325i» մակնիշի (վարորդը՝ Վ. Վ., ծնված 1984 թ.) և «Mitsubishi iՕ» մակնիշի (վարորդը՝ Վ. Մ., ծնված 1989 թ.) ավտոմեքենաները:

Փրկարարները «BMW 325i» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Վ. Վ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վարորդները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Վ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վ. Վ.-ինը՝ ծանր: Վ. Վ.-ն հիվանդանոցում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նույն շարքից