Պատահարներ 

Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, այրվել է տան նախամուտքը, հյուրասենյակը և տանիքը գույքով

analitik.am

Նոյեմբերի 11-ին, ժամը 03:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մխչյան գյուղի Երկաթուղայինների փողոցի թիվ 10/1 հասցեում գտնվող փայտե տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:39-ին մարվել՝ 06:20-ին:

Այրվել են տան նախամուտքը (60 քմ), հյուրասենյակը (20 քմ), տանիքը (132 քմ) գույքով:

Նույն շարքից