Պատահարներ 

Այրվել է մոտ 330 հակ կուտակած անասնակեր

analitik.am

Նոյեմբերի 11-ին, ժամը 01:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Օձուն գյուղի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 24-րդ փողոցի Գ. Շ.-ին պատկանող տան բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:00-ին, մարվել՝ 05:05-ին: Այրվել է մոտ 330 հակ կուտակած անասնակեր:

Նույն շարքից