Պատահարներ 

Երևան ՋԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

analitik.am

Նոյեմբերի 11-ին, ժամը 01:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան ՋԷԿ-ի մոտակայքում՝ դեպի հանրակացարաններ տանող ճանապարհին, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայի և Արին-Բերդի փողոցի խաչմերուկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:37-ին, մարվել՝ 01:47-ին:

Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լ. Ս., ծնված 1998 թ.): Տուժածներ չկան:

Նույն շարքից