Պատահարներ 

«Mercedes C» դուրս է եկել ավտոճանապարհից և բախվել փշալարերին

analitik.am

Նոյեմբերի 17-ին, ժամը 22:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-17 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 7-րդ կմ-ին «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհից և բախվել փշալարերին:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Նույն շարքից