Պատահարներ 

Շունն արձակվել է կապից և կծել 14 տարեկան երեխային. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

analitik.am

Նոյեմբերի 18-ին, ժամը 16:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Դեմիրճյան փողոցի տներից մեկի բակում շունը արձակվել է կապից և կծել երեխային. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս. Ս.-ին (ծնված 2004 թ․) ցուցաբերել են առաջին բուժօգնություն, այնուհետև տեղափոխել Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Նույն շարքից