Պատահարներ 

Վթար՝ էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին. կան տուժածներ

Նոյեմբերի 23-ին, ժամը 16:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանապարի 1-ին կմ-ին բախվել են «Toyota» (վարորդը՝ Մ. Խ., 1997 թ.), «KIA» (վարորդը՝ Ա., Գ., 1971 թ.) և «Opel Astra» մակնիշերի ավտոմեքենաները (վարորդը՝ Վ., Ա., 1998 թ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Վաղարշապատի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նույն շարքից