Պատահարներ 

Այրվել է «ՎԱԶ 24-10» ավտոմեքենայի սրահը՝ ամբողջությամբ

Նոյեմբերի 24-ին, ժամը  21:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Աշտարակ» սուպերմարկետի հարևանությամբ այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:26-ին, մարվել 21:35-ին:

Այրվել է «ՎԱԶ 24-10» ավտոմեքենայի սրահը՝ ամբողջությամբ:

Նույն շարքից