Նոյեմբերի 25-ին, ժամը 00:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ազատամարտիկների պողոտայի նրբանցքի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:09-ին, մարվել՝ 01:25-ին:
Այրվել են Ա. Ճ.-ին պատկանող տան տանիքի փայտե կառուցատարրերը և տանիքում գտնվող խորդանոցը (ներսում կուտակած կենցաղային իրերով)՝ մոտ 150 քմ: