Պատահարներ 

Հույսի Ավան թաղամասի մոտակայքում ավտոմեքենան բախվել է սյանը․ կան տուժածներ

analitik.am

Նոյեմբերի 30-ին, ժամը 17:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ Հույսի Ավան թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1953 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս. Հ.-ն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:

Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Նույն շարքից